Ռուսաստանը 300 հազար մոբիլիզացված կտեղափոխի Բելառուս․ Կփորձի հարվածել Կիևին, Լուցկին և Լվովին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Новая газета-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է մինչև դեկտեմբերի կեսերը մոտ 300 հազար մոբիլիզացված ռուսաստանցիների կտեղափոխի Բելառուս։

Արևմտյան զենքի մատակարարումները դադարեցնելու նպատակով Ռուսաստանն այս կերպ կփորձի հարվածներ հասցնել Լուցկին և Լվովին: Միաժամանակ երկրորդ հարվածն է պատրաստվում Կիևի ուղղությամբ, իսկ Բախմուտով նախատեսվում է բեկում դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Բելառուս։ Հաղորդվում է, որ այցի նպատակը Բելառուսի գործընկեր Վիկտոր Խրենինի հետ բանակցություններն են։

Շոյգուի՝ Լուկաշենկոյիհետ հանդիպման ժամանակ, վերջինս հայտնել է, որ բելառուսական և ռուս զինվորականները պատրաստվում են որպես միասնական բանակ՝ հետ մղելու ցանկացած ագրեսիա։

Նա Շոյգուին հավաստիացրել է, որ Բելառուսը պատրաստ է կատարել Ռուսաստանի Դաշնության հետ գործող պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։

1