Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի խաղում ԱՄՆ-ի հավաքականը կխաղա Նիդերլանդների հետ

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սոցցանցերի էջում տեսանյութ է հրապարակվել, հայտնում է Թերթը։ ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Թայլեր Ադամսը հարվածում է գնդակին, և այն կարծես թռչում է անմիջապես Բայդենի նստավայր, որտեղ նախագահը բռնում է այն։

«Սա կոչվում է ֆուտբոլ: Առա՜ջ, ԱՄՆ-ի թիմ: Տղերք, արեք դա»: – ասել է Բադենը տեսանյութում՝ աջակցելով իր երկրի ֆուտբոլի հավաքականին։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի խաղում ԱՄՆ-ի հավաքականը կխաղա Նիդերլանդների հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Այս հանդիպման հաղթողը հաջորդ փուլում կխաղա Արգենտինայի կամ Ավստրալիայի հետ։