Սիգնալը գնաց Մոսկվա. Կոպիրկինը Մոսկվա է զեկուցել ՀՀ ԱԺ-ում Արցախի շուրջ բարեհաջող քննարկան մասին

Մանրամասներ
ա

Սոչիում եռակողմ ու Երեւանում ՀԱՊԿ կլոունադաներըՊուտինիԼավրովի ու նրանց հաճախորդ բաքվեցու վերջին օրերի զավեշտական ստերն ու իրավական նենգափոխումները Արցախի կարգավիճակի ու իբր հիմք հանդիսացող Ալմաթիի թղթի շուրջ պետք է ամբողջանային արդեն հայկական խորհրդարանում: Ինչպես եւ ենթադրել էինք, կոպիրկինյան տանդեմը՝ ՔՊական մեծամասնության ու նրա հենակ ընդդիմության կատարմամբ բոլորովին շրջանցեց օրախնդիր հարցերը

Պատգամավորներից ոչ մեկը ծպտուն չհանեց Ալմաթիի հիմնավորման ոտքից-գլուխ կեղծիք լինելու վերաբերյալ: ԱԺ հավաքի առիթը Բաքվի խորհրդարանի՝ մեկամսյա փոշուց հանած հայտարարությունն էր։

Խորհրդարանը կազմող ուժերը այս ընթացքում առհասարակ խնամքով խուսափել են հայկական իրավունքների հիմքով հիմնարար խնդիրների քննարկումներից, ՔՊ-ն երկու անգամ տապալել է «ընդդիմության» խեղճուկրակ նախագծերը։ Այս անգամ որոշել է մասնակցել, ցույց տալու համար, թե իբր խորհրդարանում քննարկվում են «կարեւոր հարցեր», բայց ամենակարեւորը՝ հենց խորհրդարանական հարթակում արձանագրելով իր հավատարմությունը ագենտուրային պարտավորություններին, «ընդդիմության» ներկայացրած հայտարարության անգամ ողորմելի ու անատամ տեքստից ջնջելով Արցախի Հանրապետություն եւ ինքնորոշում բառերը։ Սիգնալը գնաց Մոսկվա. վարչապետը հավատարիմ է ռուսաց թագին:

«Ընդդիմության» նախագիծը ինչու էր խղճուկ ու անատամ։ Ներկայացրած նախագիծը կազմված է 2020-ի նոյեմբերի 9-ի թղթին հավատարմության ոգով՝ ընդունելով ՀՀ դեմ ռուս-թուրքական ահաբեկչական պատերազմում շինծու կապիտուլյացիան։ Մեկ օրինակը բավական է՝ Բաքվից պահանջվում է զորքը հետ քաշել մինչեւ 2021 թ․ մայիսի 12-ի, այսինքն 29.8-ի բնագծեր։ Իսկ ինչո՞ւ ոչ 1994-ի բնագծեր։ Ինչու Ֆրանսիայի խորհրդարանը կարող է նման պահանջ դնել, հայկական խորհրդարանը՝ ոչ։ Նկատենք, որ Բաքուն պաշտոնապես վիճարկել է 29.8-ի օրինականությունը եւ պնդել Հայաստանի կեսի «ազատագրման» մտադրությունը: Նույնը՝ Արցախի ճանաչման կամ 1989թ. դեկտեմբերի 1-ի վերահաստատման հարցում։ Հռետորական հարցեր են, իհարկե. Հայաստանի ռուսական տիտղոսակիր ագենտուրան իր գործին է:

Դառնանք ՔՊ-ին, որի գյուղական դիսքոտեկի դիջեյությունն իր վրա էր վերցրել ԱԺ կարեւորագույն հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Մի քանի մեջբերումները բավական են․

(1) «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունը (խոսքը Արցախի Հանրապետություն եւ ինքնորոշում բառերի մասին է – խմբ) առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգն առաջ մղելուն: Որպես Հայաստանի Հանրապետության պատասխանատու իշխանություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»:

(2) «Խաղաղության օրակարգից բխող դիվանագիտությունն է գլխավոր, եթե ոչ միակ պատճառը, որ յուրաքանչյուր ադրբեջանական սադրիչ գործողությանը հետևում է միջազգային հանրության այդչափ գրեթե միահամուռ դատապարտող գնահատական»:

(3) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գերնպատակն է շրջել [Հայաստանիքաղաքականդիվանագիտական մեկուսացման անիվը և ապահովել դիվանագիտական կոնսոլիդացիա Հայաստանի շուրջ. նվազագույնը այն է, որ պետք է խոսել այնպիսի բառապաշարով և օգտագործել այնպիսի տերմինաբանություն, որոնք ընկալելի, հասկանալի և ընդունելի կլինեն միջազգային հանրության համար» (ընգծումները – խմբ):

Ձայնապնակի պտտարանը ու պետության կառավարումը շփոթած պառլամենտականին հուշենք, որ Խծաբերդն ու Փառուխը, Սեւ Լիճն ու Բերձորը, Ջերմուկն ու Իշխանասարը տեղի են ունեցել իր (1) պնդումի մեջ հիշատակած օրակարգը սրբությամբ, առանց ռիսկերի առաջ մղվելու պայմաններում: Մի քանի հարյուր զոհերը ՔՊ խմբակցության եւ Կառավարության կուշտ, հարմարավետ եւ, կարեւորը, անռիսկ գոյատեւմա՞ն գինն են:

Պառլամենտականին կուլտմասսովիկին հուշենք, որ իր (3) պնդման մեջ ասված է Հայաստանի դիվանագիտական մեկուսացման մասին, ինչը ուղղակի հակասում է իր իսկ (2) պնդման մեջի Հայաստանի միահամուռ աջակցությանը: Հակասել բառը ինչ ասել է, գիտե՞ք, Էդուարդ: Երբ ձախ պտտարանի տոնայնությունը աջին չի բռնում՝ դիսսոնանսի մեջ է: Աշխարհի պառլամենտներում դա արտառոց երեւույթ է:

ԱԺ խեղկատակները մոռանում են, որ իրենց կոպիրկինյան մանդատները ամենեւին համաներման ինդուլգենցիա չեն: Ժողովրդի տառապանքների թանկ գինը մի օր հայցվելու է ու «ես արվարձանի պարզ դիջեյ էի», կամ, ամենավերեւից բռնենք՝ «ես զինվորական չէի, սկանդալային քրոնիկայի միջակ ռեպորտյոր էի» չքմեղանքները միան սաստկացնելու են հատուցումը: Մարդիկ արագ մոռանալու են իրենց տված քվեների մասին՝ այդպիսին է մարդկային էությունը, համոզված եղեք:

Ակզբնաղբյուր