Ադրբեջանը Ղարաբաղում հակաահաբեկչական գործողությունների է նախապատրաստվում․ Իրավիճակն իրականում գերլարված է

Մանրամասներ

1

Իրավիճակն իրականում գերլարված է, ադրբեջանական տեղեկատվական պատերազմի նոր թեզ-ստերը խիստ վտանգավոր են ու սրանց պետք է արձագանքել, կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, քանի որ օրեր առաջ տարածված կեղծ լուրերը, թե խաղաղապահները Լաչինի միջանցքով իրանցի «գործակալներ» են մտցրել, որոնք իբրև «ահաբեկչական գործողություններ պետք է նախապատրաստեն Ադրբեջանի դեմ և Ղարաբաղում մնացած ահաբեկիչներին սովորեցնեն իրանական զենքերի կիրառումը... »։

Այս կեղծ լուրերի տեղեկատվական նոր արշավով հիմք են նախապատրաստում ոչ միայն Լաչինի միջանցքի օկուպացիայի`վերացնելով Արցախի հետ կապի ՄԻԱԿ ուղին` կյանքի ՄԻԱԿ ճանապարհը, այլ միաժամանակ նաև ներքաշում են Իրանին մեր տարածք, սրա հետևանքներն ու աշխարհաքաղաքական այլ կենտրոնների ներգրավման վտանգները բոլորովին դժվար կանխատեսելի չեն...

Մեխը հանել-դրել են, նախկինների արած ծակերը ավելի մեծ էին և այլն... երանի ձեզ։

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյան