«Պետք ա ոչ մի թուղթ չստորագրվի, որ հետո քթներիս չխփեն, թուրքերը մեզ կործանելու քաղաքականություն են վարում»․ այս մասին 24TV-ի եթերում նշեց «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը։
«Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ամուր և գրագետ հասարակություն ստեղծել, միայն դա է երկրի անվտանգության ապահովման գրավականը։ Պետք չի նստել ու սպասել Ֆրանսիայի Սենատին կամ էլ երբ ԱՄՆ նախագահը կարտաբերի ցեղասպանություն բառը, միևնույն է՝ դա ոչինչ չի փոխում»,- նշեց նա՝ հավելելով․ «Անհրաժեշտ է թոշակի ուղարկել որոշ գեներալների և առաջ մղել գնդապետներին և փոխգնդապետներին»։
Մանրամասները՝ տեսանյութում
0Comments