ԱԱ-2022. Հարավային Կորեան հաղթեց Պորտուգալիային և կխաղա փլեյ-օֆֆում

Մանրամասներ

1

ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում Հարավային Կորեայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Պորտուգալիային։

Հանդիպման 5-րդ րոպեին Պեպեի երկար փոխանցումից հետո գնդակը հասավ Դալոյին, որն էլ իր հերթին այն փոխանցեց Ռիկարդուին․ վերջինս գրավեց մրցակցի դարպասը։

27-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակը դիպավ Ռոնալդուի մեջքին, փոխեց ուղղությունն ու հայտնվեց դարպասապահի հետ մեն-մենակ մնացած Կիմ Յան Գվոնի մոտ, որն էլ հավասարեցրեց հաշիվը։

Առաջին կեսում մի քանի իրական պահ կորցրեց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։

Երկրորդ կեսի հիմնական ժամանակն անցավ առանց գոլերի, սակայն ավելացված ժամանակի առաջին րոպեին Սոն Հին Մինի փոխանցումից հետո Հվան Հի Չանը գրավեց Կոշտայի դարպասը՝ հաղթանակ բերելով իր թիմին։

Խմբի մյուս խաղում Ուրուգվայը 2-0 հաշվով հաղթեց Գանային, սակայն նրան ևս մեկ գոլ էր պետք փլեյ-օֆֆ անցնելու համար ու ուրուգվայցիներն իրենց տեղը զիջեցին Հարավային Կորեային․ կորեացիները խփել և բաց էին թողել 4-ական գոլ, հարավամերիացիները` 2-ական։

armsport.am