Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է «Թումոյի» 24–ամյա աշխատակցի դին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, մահացածը երիտասարդ տղա է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Կիևյան կամրջի տակ, դի կա»,–գրում է կայքը։

Նշվում է, որ այս պահին դեպքի վայրում դատաբժշկի հետ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ըստ կայքի` դեպքի վայր ժամանած մի երիտասարդ ասել է, որ ինքը ճանաչում է մահացածին, նա Երևանի բնակիչ 24-ամյա Գրիգորի Կ․-ն է, աշատում էր «Թումո» կենտրոնում։