Նրանք ոչ թե խաղաղապահներ են, այլ հայամետ ուժեր․ Առանց վարանելու պետք է սեփական հսկիչ անցակետը դնենք Լաչինի միջանցքում․ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում քննադատել է ռուս խաղաղապահների գործունեությունը:

«Այսօր Ղարաբաղում գործող խաղաղապահ ուժերը, նրանց հրամանատարությունն այնպիսի խիզախություն չունեն, որ ինքնուրույն գործեն։ Բոլոր հրահանգները նրանք ստանում են Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունից։ Ադրբեջանի բնական պաշարներն արտահանվում են, իսկ դրանց փոխարեն Ադրբեջանի տարածք Ղարաբաղ զենք է ներկրվում։ Ո՞վ է դա անում: Հայկական հատուկ ծառայությունները, հայ ֆաշիստները։ Իսկ ո՞վ է հովանավորում դա։

Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես գործում են խաղաղապահ ուժեր։ Բայց իրականում նրանք ոչ թե խաղաղապահներ են, այլ հայամետ ուժեր։ Մենք առանց վարանելու պետք է սեփական հսկիչ անցակետը դնենք Լաչինի միջանցքում։ 

Մամուլից հայտնի է դարձել, որ երեկ 14 անհայտ անձինք Իրանից Խանքենդի (Ստեփանակերտ) են ժամանել։ Հավանականություն կա, որ նրանք հատուկ ծառայությունների աշխատակիցներ են։ Ինչու՞ են նրանք եկել այնտեղ»։

Հետաքրքիր է ի՞նչ է սրան պատասխանելու Լավրովը։

Ադրբեջանագետ՝ Տաթև Հայրապետյան