Իմ հերն ինձ ասել է՝ տղա ջան, եթե պետք լինի, մեր հարսներն էլ են պատարստ նստել․ Իշխան Սաղաթելյան

Մանրամասներ
ա

Իմ հերն ինձ ասել է՝ տղա ջան, եթե պետք լինի, մեր հարսներն էլ են պատարստ նստել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Պատգամավորն ասաց, որ ընդդիմությունը հրավիրել է արտահերթ նիստ, որի նպատակն է անդրադառնալ Ադրբեջանի  խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը, որով աղավաղել է Ղարաբաղյան հակամարտության ողջ էությունը։

Իշխան Սաղաթելյանը հրապարակել է երեք հիմնական սկզբունքները, որոնց վրա կառուցվել է ընդդիմության հայտարարությունը։

«Հայտարարության մեջ հստակ խոսվում է Արցախի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի, ինչպես նաև ՀՀ հանձնառության մասին։ ՔՊ խմբակցությունը տեքստի հետ կապված ներկայացրել է իր առաջարկությունը, դրանց մեջ ջնջել են «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը և փոխարենը ավելացրել «Ղարաբաղի հայություն», որտեղ կա ինքնորոշման իրավունքի իրացում՝ ջնջել են, ջնջել են նաև Հայաստանի հանձնառության մասը։ Այսինքն աղավաղել են հայտարարության բուն տեքստը։ Ստացվում է, որ Ֆրանսիայի ԱԺ-ն և Սենատը հանդես է գալիս հայտարարությամբ, Արցախի խորհրդարանը հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ ՀՀ ԱԺ-ն հրաժարվում է հանդես գալ նման հայտարարությամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանն անդրադարձել է նաև այս ընթացքում իշխանությունների կողմից իր ընտանիքի նկատմամբ իր բնորոշմամբ՝ մի շարք հետապնդումներին, հետախուզումներին և այլն։

«Իմ հերն ինձ ասել է՝ տղա ջան, այս պայքարից հետ կանգնել չկա, եթե պետք լինի, մեր հարսներն էլ են պատարստ նստել»,- ասել է Սաղաթելյանը։