Քանյե Ուեսթի օգտահաշիվը Twitter-ում կրկին կարգելափակվի. Մասկը որոշում է կայացրել

Մանրամասներ
ա

Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը հայտնել է, որ ռեփեր Քանյե Ուեսթի օգտահաշիվը կրկին կարգելափակվի Twitter-ում՝ բռնության հրահրման կանոնների հերթական խախտման պատճառով։ Այս մասին Մասկը գրել է Twitter-ում։

«Ես հնարավորինս ջանք գործադրեցի: Նա կրկին խախտեց մեր բռնության հրահրման դեմ մեր կանոնը: Օգտահաշիվը կարգելափակվի»,- գրել է սոցցանցի սեփականատերը։

Ավելի վաղ Քանյե Ուեսթը InfoWars հաղորդաշարի եթերում ասել էր, որ իրեն դուր է գալիս Ադոլֆ Հիտլերը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ մարդիկ «պետք է դադարեն դատապարտել նացիստներին»։