Հիմա մենք նոր նպատակ ունենք՝ քառորդ եզրափակիչ. Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Մանրամասներ

1

Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հայիմե Մորիյասուն մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակն (2-1) ու փլեյ-օֆֆ դուրս գալը, ինչպես նաև խոսել է իր ազգային թիմի նոր նպատակի մասին.

«Շնորհակալ եմ մեր երկրպագուներին և Ճապոնիայի ժողովրդին աջակցության համար: Նրանց շնորհիվ մենք կարողացանք հաղթել այս բարդ խաղում: Ես երջանիկ եմ, որ կարող եմ բոլորին նվիրել այս հաղթանակը: Հիմա մենք նոր նպատակ ունենք՝ քառորդ եզրափակիչը:

Ֆուտբոլիստները մեզ նոր և ուրիշ հայացք են ցույց տալիս, թե ինչպես պայքարել համաշխարհային մակարդակում: Մենք կցանկանայինք նոր ռեկորդ սահմանել մեր հավաքականի համար՝ դուրս գալով ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, կամ ավելի հեռու»,- Մորիյասուի խոսքերն է փոխանցում FIFA-ի պաշտոնական կայքը:

Ճապոնացիները 3 տուրից հետո 6 միավոր են վաստակել և E խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն են զբաղեցրել: Իսպանացիները 4 միավորով զբաղեցրել են երկրոդր տեղը: Երկու թիմերն էլ դուրս են եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ: Փլեյ-օֆֆ փուլում Ճապոնիան կմրցի Խորվաթիայի, իսկ Իսպանիան՝ Մարոկկոյի հետ:

armsport.am