«Հայաստանում շարունակում են կատարել Թուրքիայի պահանջը՝ ոչնչացնելով հայկական բանակը». Էդգար Էլբակյան

Մանրամասներ
ա

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «Այսօր Սերգեյ Լավրովն արձանագրել է, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները դադարել են խոսել Արցախի կարգավիճակի մասին։

Զուգահեռաբար Ադրբեջանն իր բանակը պատրաստում է քաղաքային մարտերի։ Հայաստանում շարունակում են կատարել Թուրքիայի պահանջը՝ «ատեստավորման» և այլ պատրվակներով ոչնչացնելով հայկական բանակը՝ մեր ամենակարևոր ինստիտուտը, իսկ «ազատված» միջոցները մսխել վերահաս արհավիրքից բնակչությանն անտեղյակ պահելուն և սեփական զվարճանքներին՝ այդ ամենը, այդ թվում՝ Արցախի հանձնումը ստորաբար ներկայացնելով որպես «29.8-ն ենք փրկում»։

Աղբյուրը` Էդգար Էլբակյան