Արևմուտքը կարող է պայթեցնել տարածաշրջանը

Մանրամասներ

1

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարևոր հայտարարություններ է արել՝ նկատի ունենալով հատկապես այն լարված իրավիճակը, որ այժմ տիրում է տարածաշրջանում, երբ վերլուծաբաններն ու ռազմական փորձագետները գուժում են անխուսափելի նոր պատերազմ հենց այս ձմռանը:

Խոսելով արցախյան հակամարտության ներկա փուլի ու խաղաղության կամ պատերազմի հնարավորությունների մասին՝ Ուորլիքը, ըստ էության, սահմանել է խաղաղության գինը՝ հայտարարելով, որ հայ-ադրբեջանական կարգավորմամբ զբաղվելը պետք է պարտավորություն դառնա ԱՄՆ-ի, ԵՄ-ի համար, քանի որ հակառակ դեպքում կլինի վերադարձ ռազմական հակամարտությանը: «Իհարկե, ռուսական կողմը չպետք է վերահսկի գործընթացը, այլ պետք է լինի գործընթացի մասնակից տարածաշրջանի մյուս երկրների հետ մեկտեղ»,- ասել է նախկին համանախագահը՝ հավելելով՝ Թուրքիան կարող է շատ օգտակար դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև կարգավորմանը հասնելու հարցում:

Ուորլիքը կարևոր շեշտադրումներ է արել, որոնք բացահայտում են ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության էությունն ու նպատակները: Նախ՝ խոսելով Արևմուտքի պարտավորության մասին՝ չդադարելու զբաղվել հիմնախնդրով՝ Ուորլիքը ներկայացրել է Արևմուտքի՝ տարածաշրջանային պրոցեսների վրա ունեցած ազդեցութան թուլացման անխուսափելի հետևանքը՝ պատերազմ՝ դրանով դիվանագիտորեն ակնարկելով կամ սպառնալով, թե ինչի կարող է հանգեցնել արևմտյան ջանքերի առհամարհումը հակամարտող կողմերին:

Այնուհետև Ռուսաստանին վերաբերող հատվածում Ուորլիքը գծել է այն գիծը, որն արևմուտքը ներկել է կարմիրով՝ սահմանափակելու Մոսկվայի ազդեցությունը Կովկասում. եթե Հայաստանն ու Ադրբեջանը տրվեն գայթակղությանը՝ խաղալու Մոսկվայի խաղը՝գերապատվություն տալով նրա միջնորդական ջանքերին՝ հակառակ արևմտյան շահերի, ապա այդ դեպքում նույնպես խաղը կարող է արյունոտ վերջաբան ունենալ:

Բայց ամենահետաքրքիրը Թուրքիային առնչվող հատվածն է. ամերիկացի նակին համանախագահը փաստացի Թուրքիային հռչակել է՝ անփոխարինելի միջնորդ հայ-ադբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրում՝ Անկարային հակադրելով Մոսկվային: Սյսինքն՝ որպես տարածաշրջանում կայունության ապահովման երաշխիք ԱՄՆ-ն տեսնում է Անդրկովկասում Թուքիայի ազդեցության մեծացումը: Պետք է արձանագրել, որ դատելով Ուորլիքի այս խոսքերից՝ Վաշինգտոնի ու Անկարայի տեսակետներն այս խնդրում ամբողջովին նույնական են: