Միասնական ընդդիմության առնվազն 2 նոր լիդեր եմ տեսնում ու նրանք նախկին նախագահները չեն. Վահե Հակոբյան (տեսանյութ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Միասնական ընդդիմության առնվազն 2 նոր լիդեր եմ տեսնում ու նրանք նախկին նախագահները չեն:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը․

«Միասնական ընդդիմություն լինելու է։ Որպես լիդեր առնվազն 2 հոգու տեսնում եմ, սակայն չեմ ասի ում նկատի ունեմ, քանի որ դեռ այդ մարդկանց մոտեցումները վերջնական չգիտեմ։ Երկու նախկին նախագահները չեն, ես էլ չեմ։ Եթե անցումային կառավարություն լինի, չեմ բացառում գործող իշխանությունից 1-2 հոգի լինեն դրա կազմում, եթե խնդիր առաջանա անցնցում անցման։ Մեր կուսակցության խորհրդարանից ու «Հայաստան» դաշինքից դուրս գալը չի նշանակում ճեղքվածք ու պառակտում խորհրդարանական ընդդիմության մեջ։ Դուրս գալու պատճառն այն է, որ մեր կարծիքով ԱԺ աշխատանքի բոյկոտը արդիական է, տրամաբանական չէ գնալ խորհրդարան ու ինչ որ հարցեր քննարկել, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքներ կան»,-նշել է Հակոբյանը։

Նա հերքել է լուրերը, թե իբր դաշինքից դուրս գալն ու մանդատները դնելը իշխանության հետ գործարքի արդյունք են։ Հակոբյանն ասել է, որ բազմիցս, դեռ 2018 թվականից հնարավորություններ եղել են իշխանության հետ գործարքի գնալու և հանգիստ ապրելու, ինքը չի գնացել ու չի գնալու գործարքի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․