Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց  ԱԻՆ Մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նրա խոսքով` Քաղաքացիական ավիացիայից ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ B55 տիպի ինքնաթիռն անհետացել է ռադարներից:

«Մեր խմբերը գնացել են դեպքի վայր և Ջրաբեր գյուղի մոտակայքում հայտնաբերել այրված ինքնաթիռը»,-ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ բացի երկու այրված դիերից, այլ դիեր չեն հայտնաբերվել:

ԱԻՆ խոսնակն ասաց, որ ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, և որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել: