Մարտունիում բախվել են Mercedes Sprinter-ն ու VAZ 2101-ը, կա 1 զոհ, 2 վիրավոր

Մանրամասներ
ա

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 65 կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter և VAZ 2101 մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Մարտունու  թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև «Մարտունու» հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Մարտունու» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։