Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։

Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև, Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։

Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով, պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասներ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։

Շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։