Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ

Մանրամասներ
ա

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվել է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։

Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ Վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։ 

Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր: