ԱԱ-2022-ի խաղերի միջին արդյունավետությունն առայժմ վատագույններից է Մունդիալի պատմության մեջ

Մանրամասներ

1

Կատարում շարունակվող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ավարտվել են խմբային փուլի 2 տուրերը, ինչպես նաև կայացել են երրորդ տուրի 4 հանդիպումներ:

Այս պահին մրցաշարի միջին արդյունավետությունը կազմում է մեկ խաղում 2,5 գոլ: Դա արդյունավետությամբ չորրորդ վատագույն ցուցանիշն է աշխարհի առաջնությունների պատմության մեջ, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Միջինը մեկ խաղում ավելի քիչ գոլ գրանցվել է Իտալիայում կայացած ԱԱ-1990-ում (2,2 գոլ), Հարավային Աֆրիկայում անցկացված ԱԱ-2010-ում (2,3 գոլ) և Գերմանիայում տեղի ունեցած ԱԱ-2006-ում (2,3 գոլ):