Ավանեսյանի հարցը հունից հանեց Լուսինե Բադալյանին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ քննարկվող հարցերից մեկը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխությունների նախագիծն էր։ Նախագծով առաջարկվում է մասնագիտական զարգացման և համապատասխան կրեդիտներ հավաքելու նպատակով   դասընթացների մասնակցող բուժաշխատողների տեղը և ֆիքսված աշխատավարձը պահպանել։

ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ սա ավելացնելու է ֆինանսական բեռը և գործատուները համաձայն կլինեն նախագծին, եթե պետությունը իր վրա վերցնեի այդ ֆինանսկաան բեռը, ինչը հունից հանեց նախագծի հեղինակներից Լուսինե Բադալյանին, ով ասաց, որ շուրջ վեց ամիս է նախագիծը քննարկվում է և ամեն անգամ քննարկումը մտնում է  փակուղի։

«Մենք նորից մտնում ենք փակուղի, այսինքն՝ զրոյից պետք է սկսենք քննարկումը, արդեն բոլորը անգիր արեցին այս նախագիծը։ Բայց, եթե քննարկումը լինելու է այս տարբերակով, ես անուններով  կսկսեմ խոսել, թե ո՞ր հիվանդանոցի տնօրենը ի՞նչ է ասել։ Մեկը ես, գնացել եմ բոլոր պոլիկլինիկաները, հիվանդանոցները, խոսել եմ տնօրենների հետ և նրանց 90 տոկոսը ողջունել է նախագիծը, շատ ուրախացել են և հաստատել, որ դա ֆինանսական բեռ չէ։ Անուննեով կսկսեմ խոսել, թե ինչպես է քննարկումը գնում, մտնում փակուղի»,- ասաց Բադալյանը և զայրացած դուրս եկավ հանձնաժողովի սենյակից։