ԱԱ-2022․ Մրցաշարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն ու թիմերն այս պահի դրությամբ

Մանրամասներ

1

Միանգամից 4 ֆուտբոլիստ այս պահի դրութամբ գլխավորում է ԱԱ-2022-ի ռմբարկուների մրցավազքը։

Կոդի Գակպոն (Նիդերլանդներ), Մարկուս Ռեշֆորդը (Անգլիա), Էներ Վալենսիան (Էկվադոր) և Կիլիան Մբապեն (Ֆրանսիա) իրենց ակտիվում այս պահին ունեն երեքական գնդակ։

Այս ֆուտբոլիստներից միայն Վալենսիան է, որի թիմն ավարտել է ելույթներն ԱԱ-ում։ Իսկ Գակպոն աչքի է ընկել խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներում։

Գոլային փոխանցումների քանակով լավագույնն Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնն է, ով երեք անգամ օգնել է իր թիմակիցներիմ գրավել մրցակցի դարպասը։

Հավաքականներից ամենաարդյունավետն այս պահի դրությամբ Անգլիան է՝ 9 գոլ։ Սաութգեյթի թիմին հաջորդում է Իսպանիան՝ 8 գոլ։ Մեքսիկայի, Թունիսի և Ուրուգվայի հավաքականները միակն են այս մրցաշարում, որոնք դեռ ոչ մի գնդակ չեն ուղարկել մրցակցի դարպասը։

Իրանը, Կատարը և Կոստա Ռիկան 7-ական գդնակ են ընդունել սեփական դարպասը։ Բրազիլիան, Մարոկկոն և Լեհաստանը դեռ ոչ մի գնդակ բաց չեն թողել ԱԱ-2022-ում։

armsport.am