Արտակարգ իրավիճակ՝ «Ռիո Մոլ»-ում. քաղաքացիները տարհանվել են

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սահմանազատել են Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվել, որ նշված առևտրի կենտրոնում ռումբ է դրված։ 

Պարեկների աշխատանքը տեղում ղեկավարում են 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։ Ոստիկանության աշխատանքները տեղում ղեկավարում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։  Քաղաքացիները տարհանվել են։