Ապաստարան օգտագործելու համար Երևանի բազմաբնակարան շենքերի նկուղները մաքրվում են

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում

Բազմաբնակարան շենքերի նկուղները, նախատեսված լինելով արտակարգ իրավիճակներում ապաստարան օգտագործելու համար, երբևէ իրենց նպատակին չեն ծառայել: Տարիների ընթացքում բնակիչները դրանք կամ զավթել են, կամ վերածել աղբավայրի:

Դավթաշենում բոլոր շենքերի նկուղները նախատեսված են որպես տեխնիկական հարկեր, որտեղով խողովակներ, կոյուղի, ջուր անցնելու համար ա: Երկար տարիներ ընթացքում բաց վիճակ ա եղել, աղտոտված, կոնկրետ էս նկուղից 1-1.5 մեքենա աղբ ենք հանել տարբեր ձևի: Կան նկուղներ, որտեղ բնակիչները վաղուց արդեն զավթումներ են կատարել:

Բոլոր նկուղները մաքրել, ինքնակամ կառույցներն ապամոնտաժել են: Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարը վստահեցնում է՝ ոչ մի նկուղ անձնական օգտագործման համար չի ծառայելու: 

Երևանի քաղաքապետարանը վերջին 1.5 տարում նաև ազդարարման հետ կապված տարբեր վարչական շրջաններում շչակներ է տեղադրել ու փորձարկել: Ստեղծվել է նաև հատուկ ծրագրային համակարգ, որը հնարավորություն է տալիս շչակն օնլայն եղանակով գործարկել:

44-օրյա պատերազմից հետո Երևանի քաղաքապետարանը ի հայտ եկած բացթողումներն ուսումնասիրելու, դրանք լուծելու համար ստեղծել է զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչություն: Այս կառույցը մայրաքաղաքում պետք է ուսումնասիրի, գույքագրի և լուծի այդ խնդիրները: