Շարունակվում են որոնողական աշխատանքները Իտալիայի Իսկիա քաղաքում

Մանրամասներ

1

Իտալական Իսկիա քաղաքում շարունակվում են 11 մարդու որոնումները, որոնք անհետ կորել են սողանքի հետևանքով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կղզու 31-ամյա բնակիչը տարերքի կատաղի զոհ է դարձել, 13 մարդ վիրավորվել է։

Շաբաթ օրը առավոտյան ժամը 5-ին ցեխի և ժայռերի բեկորների հոսքերը հանգած Էպոմեո հրաբխից իջել են Կազամիցիոլա Տերմե կոմունայի վրա։ Ավերվել են տներ, նավահանգստում կայանված տասնյակ ավտոմեքենաներ քշվել են ծովը։ Իշխանությունները տարհանել են 200 մարդու։

«Մենք մտավախություն ունենք, որ կարող են լինել այլ զոհեր,  մինչ այժմ մեկ կնոջ մահն է  հաստատված , մեր թիմերը հայտնաբերել են նրա մարմինը, մինչդեռ այլ մահացածներ չկան», – ասել է իտալացի հրշեջների ներկայացուցիչ Լուկա Կարին: