Ֆրանսիան ԱԱ-ներում նոր ռեկորդ է գրանցել

Մանրամասներ

1

Ֆրանսիայի  ազգային հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում 2։0 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն։

Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիան 6 անընդմեջ հաղթանակ է տարել աշխարհի առաջնությունում, վերջին թիմը, որին հաջողվել է դա անել, եղել է Իսպանիան՝ 2010 թվականին։

Ֆրանսիայի հավաքականը, որը վաստակել է 6 միավոր, զբաղեցնում է առաջին տեղը D խմբում։ Աշխարհի գործող չեմպիոններն առաջինն են ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Խմբային փուլի վերջին տուրում ֆրանսիացիները նոյեմբերի 30-ին կխաղան Թունիսի հետ, իսկ դանիացիներն այդ օրը կհանդիպեն Ավստրալիայի հավաքականի հետ։

armsport.am