Մուսիալան կարող է դառնալ նոր Մեսսի․ Մաթեուս

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը բարձր է գնահատել «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի խաղային որակները։

«Նա կարող է լինել հաջորդ Մեսսին։ Նա ընդամենը 19 տարեկան է։ Ես նրա երկրպագուն եմ արդեն մի քանի տարի: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա խաղում : Նա Նեյմարի հակապատկերն է։ Մուսիալան կենտրոնացած է ֆուտբոլի վրա և գիտի, թե ինչ պետք է անի։

Ես տեսել եմ Մեսսիի նորամուտն Արգենտինայի հավաքականի կազմում, երբ գլխավորում էի Հունգարիայի հավաքականը։ Ես տեսել եմ Մեսսիին, երբ նա 18 տարեկան էր։ Մուսիալան ինձ շատ է հիշեցնում նրան»,- Մաթեուսի խոսքն է մեջբերել Bild-ը։

armsport.am