Օդի ջերմաստիճանը կնվազի. Սպասվում են տեղումներ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: