Եթե ՀԱՊԿ-ը քայլեր չձեռնարկի՝ թնջուկը պետք է լուծենք ՌԴ-Հայաստան դաշինքի շրջանակում

Մանրամասներ

1

«ՀՀ-Ադրբեջան տիրույթում եղող իրողություններին ՀԱՊԿ-ն ադեկվատ կերպով գնահատական չի տվել և մեր սպասելիքները փաստաթղթում ներկայացված չէին, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ փաստաթուղթը չի ստորագրել»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ-ի վերաբերյալ ՀԱՊԿ-ի նախատեսած նախագծերից մեկը չստորագրելու հանգամանքին:

«Եթե ՀԱՊԿ-ը քայլեր չձեռնարկի, ապա թնջուկը պետք է լուծենք ՌԴ-Հայաստան դաշինքի շրջանակում, միայնակ չենք կարող պայքարել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ»,- ասել է պատգամավորը: