Հունվար-սեպտեմբերին ֆիզիկական անձինք ՀՀ-ից արտերկիր են փոխանցել 763 մլրդ 4 մլն դրամ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Այս տարվա հունվար-սեպտեմբերին  Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով այլ երկրներ է փոխանցվել 763 մլրդ 4 մլն դրամ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կենտրոնական բանկի տեղեկագրերից։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ թիվն աճել է ավելի քան 1.7 անգամ. 2021-ի նույն ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր է փոխանցվել 442 մլրդ 668 մլն դրամ։