ՀԱՊԿ-ի նիստը ցույց տվեց, որ այս իշխանությունը փորձում է օտարի շահերն առաջ տանել

Մանրամասներ

1

«ՀԱՊԿ-ի երևանյան նիստը ցույց տվեց, որ սրանք անընդհատ փորձում են օտար շահերի հիմքի վրա առաջ տանել մի գործընթաց, որն ավելի շատ ուղղված է ՀԱՊԿ-ի դեմ, հայ-ռուսական հարաբերությունների դեմ, քան ՀՀ շահերն սպասարկելուն»,- «ՀԱՊԿ նիստը և Հայաստանը․ գործո՞ն, թե՞ գործիք» թեմայով քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը։

«Քաղաքականությունը, հատկապես արտաքին քաղաքականությունը պետք է կարողանա, ընդհուպ մինչև ամենահակադիր շահերի միասնականության, շոշափելիության կետեր գտնել, ոչ թե՝ էլ ավելի սրել և խորացնել գոյություն ունեցող պրոբլեմները»,- ասաց Զաքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։