ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի։

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ կայքից. «ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ»։

Օրակարգում «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծն է՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։