Կրեմլն արդեն խոսում է ՀԱՊԿ լուծարման մասին

Իրավիճակ]
Live24-ը ներկայացնում է
ա

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՀԱՊԿ երեւանյան կլոունադային, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանը չի ստորագրելու հռչակագիրն ու «Հայաստանին օգնության մասին» նախագիծը, շտապեց հայտարարել, որ անկախ դրանից՝ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում։ Այսօր Պեսկովը եւ ԱԳՆ խոսնակ Զախարովան իրար հերթ չտալով հայտարարեցին ՀԱՊԿ կարեւորության մասին, «հայ-ադրբեջանական կարգավորման եւ խաղաղության պայմանագրին» հասնելու հարցում։

«Որոշ հարցերում տարաձայնություններ կան, որոնք թույլ չտվեցին, որ երեկ երկու փաստաթուղթ ստորագրվի։ Բայց դա չի նշանակում, որ դա որեւէ կերպ վտանգի տակ է դնում ՀԱՊԿ գոյությունը։ Հակառակը։ Եվ կայացած միջոցառումը, եւ միջոցառման ընթացքում կողմերի դիրքորոշումները եւ անցած ամբողջ տարին ցույց տվեցին անդամ պետությունների՝ նման կազմակերպություն ունենալու պահանջը», ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի հարժարվելը կանդրադառնա ՀԱՊԿ ճակատագրին։

Կրեմլում այսպիսով սկսեցին խոսել ՀԱՊԿ ճակատագրի մասին, իսկ դա նշանակում է, որ այդ հարցը հասունացել է։ Հատկանշական է, որ այդ հարցի մասին սկսեցին խոսել հենց երեւանյան հավաքից հետո, թեեւ մինչ այդ այլ առիթներով էլ՝ Ղազախստան, Տաջիկստան-Ղրղըզստան, առաջացել էին լուրջ հարցեր։ Ղազախստանի նախագահ Տոկաեւն այս տարվա հունվարին պահանջել էր ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը իր երկրից, իսկ Տաջիկստանի նախագահ Ռահմոնը Պուտինի երեսին մեղադրանք էր նետել։ Բացի այդ, Հայաստանը եւ Ղրղըզստանը վերջերս հրաժարվել էին ՀԱՊԿ զորավարժություններից։

Բայց ՀԱՊԿ ճակատագրի հարցը դրվեց հենց երեւանյան հավաքին, դրա վկայությունն էր ՀԱՊԿ նախագահությունը ստանձնող Բելառուսի ինքնակոչ նախագահ Լուկաշենկոյի խոսքը։ Ընդ որում՝ ուկրաինական պատերազմի իրողությունների եւ միջազգային մեկուսացման պայմաններում Ռուսաստանի փլուզման եւ դրա փլատակների տակ մնալու հեռանկարի բաց ակնարկով։

Այստեղ է գաղտնիքը, եւ այստեղ է երեւում նաեւ հայության շրջանում Հայաստանի իրական կշռի ու արժեքի գիտակցման ողբերգական բացակայությունը, երեւանյան վերնախավում, մեդիա-փորձագիտական հանրույթի շրջանում ագենտուրային մշակվածության հայակործան բնույթը։ Երեւանյան հավաքին իշխանական ու «ընդդիմադիր» խոսափողների արձագանքները դրա դրսեւորումներն են։

Կրեմլը թեկուզ Ռուսաստանի փլուզման գնով մինչեւ վերջ ձգելու է ՀԱՊԿ-ի գոյությունը՝ այդ չափազանց հարմար գործիքի կիրառմամբ Հայաստանի պետականության վերացումն ավարտին հասցնելու համար։ Կրեմլի խոսնակի հայտարարությունն այդ մասին է։ ՀԱՊԿ-ը ներկայում հենց դրա համար է։

ՀԱՊԿ-ը կա, քանի դեռ Հայաստանը կառչած է դրանից, նույնիսկ եթե երեւանյան հավաքում հռչակագրի շուրջ համաձայնության բացակայությունը Փաշինյանը ձեւակերպեց որպես կազմակերպության ֆիասկո։ Լուկաշենկոն Պուտինին խոստացել է ձգել եւս մեկ տարի, այդ ընթացքում պետք է ամեն ինչ ավարտվի։

Թշնամական ծրագրերը պարտադիր չէ, որ իրականանան, ՀՀ խորհրդարանը կարող է մեկ որոշմամբ վերջ դնել հայակործան ընթացքին՝ եռակողմ թզթերով ու դրանց մասնակիցներով հանդերձ։ Խորհրդարանը կազմող ուժերն ուղիղ ու հավասար պատասխանատվություն են կրում այս հնարավորությունը չօգտագործելու համար։

Սկզբնաղբյուր