Էստոնիայում ռմբաապաստարաններ են ընտրում Ռուսաստանի հնարավոր հարձակման մտավախությունների ֆոնին

Մանրամասներ

1

Էստոնիայում ռմբաապաստարաններ  են ընտրում Ռուսաստանի հնարավոր հարձակման մտավախությունների ֆոնին, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմեթսին։

«Տասը տարի առաջ գերակշռում էր այն կարծիքը, որ այլեւս սովորական մարտեր չեն լինի, հրթիռներ չեն լինի։ Այն, որ այսօր պատերազմ չկա, չի նշանակում, որ պետք չէ պատրաստվել վատագույնին»,-ասել է նա։

Ըստ տեղեկությունների՝ իշխանություններն ուսումնասիրում են որպես ապաստարան հասարակական շենքերը, առեւտրի կենտրոններն ու դպրոցները։ Ամռանից ի վեր շատ շենքերի վրա հայտնվել են հատուկ նշաններ՝ նարնջագույն ֆոնի վրա կապույտ եռանկյունիներ, որոնք ցույց են տալիս հանրային ապաստարանների առկայությունը։