Ինչպես է երեկ Գյումրիում տղամարդը բենզինը լցրել վրան և ինքնահրկիզվել․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

1

Ինչպես հայտնել էինք, երեկ՝ նոյեմբերի 22-ի կեսօրին, Գյումրու դրամատիկական թատրոնի հարակից հատվածում ինքնասպանության նպատակով բարձր եղևնու վրա բարձրացած տղամարդը նույն օրը երեկոյան ինքնահրկիզվել էր։

«Հայկական ժամանակ»-ին տրամադրել են տեսանյութ, թե ինչպես է տղամարդը բենզինը լցնում վրան և ինքնահրկիզվում: Տարածքում գտնվող ոստիկաններին, ԱԻՆ աշխատակիցներին և քաղաքացիներին, բարեբախտաբար, հաջողվել էր մարել կրակը: Տղամարդը այրվածքներով տեղափոխվել էր Գյումրու ԲԿ:

Հիշեցնենք՝ նա ծառի վրա գտնվելու ժամանակ պարբերաբար մեջբերումներ էր արել Աստվածաշնչից և պահանջել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Նրա փոխարեն թեմի քահանան էր գնացել բանակցելու քաղաքացու հետ, ինչն արդյունք չէր տվել։ Այնուհետև տղամարդը իջել էր ծառից և ինքնահրկիզվել:

Ինքնահրկիզված տղամարդը գիշերը Գյումրի ԲԿ-ից տեղափոխվել է Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ 

ՀՀ գլխավոր դատախազությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հիշյալ տղամարդը Գյումրու բնակիչ, 1987 թվականին ծնված Ա. Արշալուսյանն է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նախկին ՔՕ 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը)։