Պուտինը ժամանեց Երևան

Մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը:

Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները: