Ավետիք Չալաբյանը՝ Երեւանի քաղաքապետի թեկնածո՞ւ

Մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկություն էինք ստացել, որ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մտադիր է իր թեկնածությունը դնել Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Մեզ հետ զրույցում Չալաբյանը նշեց, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ մի քանի ամսից, մինչ այդ իր հիմնական գործունեությունը կենտրոնացած է լինելու Հայաստանի եւ Արցախի անվտանգության վրա։

Ճշտող հարցին` այսինքն, բացառո՞ւմ եք Երեւանի քաղաքապետի ընտրություններում Ձեր թեկնածության առաջադրումը, ասաց․ «Սկզբունքայնորեն չեմ բացառում, բայց կուզեի կրկնել, որ իմ հիմնական նպատակը մեր երկրի անվտանգության ապահովումն է»։