Էրդողանը մեղադրել է Պուտինին ու հիշեցրել Արցախ տեղափոխված ահաբեկիչներին

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի նախագահ Պուտինի հասցեին, նշելով, որ Ռուսաստանը չի կատարում պարտավորությունները սիրիական հարցի լուծման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերի կատարման հարցում, հայտնում է Ուկրաինա 365 տելեգրամ ալիքը։ Լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է, որ ռուսական կողմը խախտում է 2019 թվականին Սոչիում երկու երկրների ղեկավարների ստորագրած համաձայնագիրը։

«Մենք պայմանագիր ենք ստորագրել 2019 թվականին Սոչիում։ Ռուսաստանը պարտավորվել է ոչնչացնել ահաբեկիչներին Սիրիայի հյուսիսային շրջաններում։ Ցավոք, չնայած մեր կողմից բազմաթիվ հիշեցումներին, նրանք չկատարեցին այդ խոստումները», ընդգծել է Էրդողանը։

Նոյեմբերի 20-ին Թուրքիան հրթիռային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքին և Սիրիային եւ հայտարարել, թե դա հատուցման գործողություն է Ստամբուլի ահաբեկչությանն ի պատասխան։ Անկարան մեղադրել է քրդական կառույցներին։ Ըստ իրազեկ աղբյուրների՝ այս հարվածները կարող են կրել կանխարգելիչ բնույթ և հող նախապատրաստել լայնածավալ ցամաքային ռազմական գործողության համար։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ ինքը մտադիր չէ Պուտինին տեղյակ պահել Սիրիայում իր գործողությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը շարունակում է դուրս բերել իր ռազմական կոնտինգենտն ու տեխնիկան՝ այն Ուկրաինայի տարածք տեղափոխելու համար։

«Պուտինին հայտնի է Թուրքիայի դիրքորոշումը, և նա գիտակցում է այն փաստը, որ տարածաշրջանում հարվածները հնարավոր են ցանկացած պահի», ասել է Էրդողանը, նշելով թուրքական կողմի անկախությունը ցանկացած որոշում կայացնելիս, գրում են զլմ-ները:

Արժե նշել, որ Վալդայ ակումբում իր հայտնի ելույթում Պուտինը գովաբանել էր Էրդողանին այն բանի համար, որ թուրք նախագահն իսկական տղամարդ է, պահում է իր խոսքը եւ որոշումներ կայացնելիս անկախ է։

Սկզբնաղբյուր