Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Սուրբծննդյան տոնավաճառի կրպակների վարձակալության աճուրդի մասին

Մանրամասներ
ա

Սուրբծննդյան տոնավաճառի կրպակների վարձակալությունն աճուրդով է. հայտերի վերջնաժամկետը նոյեմբերի 29-ին է: Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունից: 

«Երևանի 2750-ամյակի այգում Ամանորի և սուրբծննդյան տոնական միջոցառումների շարքում իր հյուրընկալ դռները կբացի «Christmas market» տոնավաճառը: 42 տնակ-կրպակները վարձակալելու համար Երևանի քաղաքապետարանը հայտարարում է աճուրդ։ Տնակները տրամադրվում են 33 օրով՝ դեկտեմբերի 5-ից հունվարի 6-ը։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև նոյեմբերի 29-ը, ժամը 14:00-ն: Աճուրդը կկայանա նոյեմբերի 29-ին»,-նշվում է հաղորդագրությունում: