Նոյեմբերի 23-ին Երևանում փողոցներ կփակվեն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից։

Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է  քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը։