Որոշվել է 3 ոստիկանի ազատել ծառայությունից

Մանրամասներ

Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։

«Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության չորս աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին` երեք ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ՝ «Նկատողություն»»,-ասված է հաղորդագրության մեջ։