Հատուկ ռազմական գործողության նպատակն Ուկրաինայում իշխանափոխությունը չէ. Կրեմլ

Մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակն Ուկրաինայում իշխանափոխությունը չէ։  Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Ռուսաստանը ձգտում է հասնել հատուկ ռազմական գործողության իր նպատակներին։ Այս նպատակներին կարելի է հասնել տարբեր ձևերով և տարբեր ձևաչափերով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։ Ուկրաինայում իշխանափոխության մտադրության մասին հարցին նա բացասական է պատասխանել։

Մինչդեռ նոյեմբերի 21-ին ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել էր, որ Մոսկվայի և Կիևի հարաբերությունները կբարելավվեն Ուկրաինայում իշխանափոխությունից հետո։