Հրդեհ Սայաթ-Նովա պողոտայում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Նոյեմբերի 21-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ժ, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինության տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։