Ծեծկռտուքի պատճառով 3 ադրբեջանցի է ձերբակալվել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Վրաստանի Խաշուրի շրջանի Գոմի գյուղի մետ ձերբակալվել է Ադրբեջանի 3 քաղաքացի, հայտնում է Prime Time պորտալը:

Լրատվականի հայտնած տեղեկությունների համաձայն՝ տեղի ճաշարանում ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով վիրավորվել է Թուրքիայի երկու քաղաքացի եւ Վրաստանի մեկ քաղաքացի գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ծեծկռտուքի մասնակիցները ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք: Մեղադրանք դեռեւս չի առաջադրվել. ընթանում է հետաքննություն:

 NEWS.am