Սպիտակ տանը կազմակերպվել է Բայդենի թոռնուհու պսակադրությունը․ Ֆոտո

ՖՈՏՈՇԱՐՔ
Live24.am-ը ներկայացնում է

1

Սպիտակ տանը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թոռնուհու՝ Նաոմի Բայդենի հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել ընտանիքի անդամներն ու ընկերները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառումը փակ էր մամուլի համար, չնայած այն անցկացվում էր պետական սեփականությունում: Սա վերջին  երկու տասնամյակի ընթացքում Սպիտակ տանը տեղի ունեցած առաջին հարսանիքն էր և ընդհանուր առմամբ 19-րդը:

Արարողությունից հետո նորապսակները՝ Նաոմին և Փիթերը, լուսանկարվել են Սպիտակ տան հարավային սյունասրահում: Երկուսն էլ կրել են Ralph Lauren նորաձևության տան հագուստ. 28-ամյա Նաոմին երկարաթև ճերմակ հարսանեկան զգեստ՝ շղարշով, իսկ 25-ամյա Փիթերը՝ 3-կտորանոց կոստյումով:

Նաոմիին ուղեկցել է նրա հայրը՝ Հանթերը:

Դեկորն ամբողջությամբ բնական էր՝ կանաչ թփեր ու սպիտակ ծաղիկներ։

Արարողությունը տևել է մոտ մեկ ժամ՝ զույգին շրջապատել են մոտ 250 հյուրեր։ Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենն այս կապակցությամբ հայտարարություն են տարածել:

«Այժմ մենք հպարտությամբ ենք լցված՝ տեսնելով, որ նա ընտրել է Փիթերին որպես իր ամուսին, և մենք մեծ պատիվ ունենք ողջունել նրան մեր ընտանիքում։ Մաղթում ենք նրանց ուրախությամբ լի օրեր և տարեցտարի խորացող սեր», - ասվում է հայտարարությունում։


The White House released a photo of Naomi Biden and Peter Neal with President Joe Biden and first lady Jill BidenNaomi and Peter posted for photos on the South Portico after the wedding ceremony with her veil blowing in the breezeThe couple hug for the camerasNaomi and Peter walk down from the South Portico to the guests waiting below; her gown was similar to Grace Kelly'sNaomi Biden, 28, and Peter Neal, 25 exchange vows in their wedding ceremony on the South Lawn of the White HousePeter and Naomi wed in front of their family and friends, the president and first lady can be seen in the second row on the rightThe couple exchange I do'sNaomi and Peter walk back into the White House after they are wedThe couple hold hands as they exit their wedding ceremonyNaomi Biden walks out of the White House, wearing a white dress and veil, her dress had long sleevesNaomi Biden's wedding at the White House; guests surround the wedding partyThe wedding party on the South Lawn of the White HouseThere was no tent on the South Lawn for Naomi's big day