Նոյեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Կիև եւ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ուկրաինայի առաջնորդը Telegram-ում տեղադրել է բրիտանական վարչապետի հետ հանդիպման կադրերը և ընդգծել, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը ուժեղ է եղել ռուսական ներխուժման առաջին օրերից:
«Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան և Մեծ Բրիտանիան եղել են հզոր դաշնակիցներ: Այսօրվա հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք կարևոր հարցեր մեր երկրների և համաշխարհային անվտանգության համար»,- ասել է Զելենսկին։
0Comments