Զանգեզուրի միջանցքը լինելու է. Ռուսաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ դաշինքին, իսկ Իրանը կարող է իրեն ոտնահարված զգալ. Արտամոնով

Մանրամասներ

Զանգեզուրի միջանցքը չի կարող որևէ վտանգ ներկայացնել Իրանի համար, քանի որ այնտեղ անվտանգությունն ապահովելու է ՌԴ ԱԴԾ-ն։ Այս մասին ռուս-ադրբեջանական փորձագիտական ​​խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ Եվրասիական ժառանգություն հիմնադրամի ռազմական վերլուծաբան, փորձագետ Ալեքսանդր Արտամոնովը։

«Թեհրանը փորձում է ճնշում գործադրել և կարծում է, որ իր համար նոր հնարավորություններ են բացվել, ինչ-որ առումով էլ զգում է, որ ոտնահարված է: Բայց նա կարող է շարունակել իրեն ոտնահարված զգալ։ Նորից եմ ասում՝ Ռուսաստանը հավատարիմ է մնացել և կմնա Ադրբեջանի հետ դաշինքին», ասել է Արտամոնովը։