Սահմանը չի բացելու․ բավականին բարդ վիճակում ենք հայտնվելու

Մանրամասներ

1

«Պատերազմից շատ օգտվում են և շահած դուրս կգան Թուրքիան և Ադրբեջանը, հատկապես Թուրքիա, որ ինչ ուզում՝ անում է։

Ե՛վ Սիրիայում, և՛ Մուսուլում տիրացել է նավթահանքերի, մատ թափ տալով խոսում է ՆԱՏՕ-ի մյուս անդամ Հունաստանի հետ։

Մեզ ասում է՝ ձեզ եթե խելոք պահեք՝ կարող է սահման բացենք, էն դեպքում, երբ 30 տարի ասում էր՝ Ղարաբաղում պատերազմն ավարտվի՝ սահմանը բացելու եմ․ էլ չի բացելու, պարզ է»,- LIVEnews-ի տաղավարում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ փաստելով, որ բավականին բարդ վիճակում ենք հայտնվելու։