Դա շատ վտանգավոր է, երբ պարոն Փաշինյանը արտահայտում է այդ բառերը․ Նա պետք է իմանա, որ մենք դրանք լսում ենք, նա պետք է մտածի մեր արձագանքի մասին․ Ալիև

Մանրամասներ

1

Բաքվին անհրաժեշտ է Հայաստանի կառավարության հստակ դիրքորոշումը, որը կապված է նրա օրակարգի հետ։ «Ես վերջերս ասել եմ, որ եթե նրանք խաղաղություն ցանկանան, ապա մենք էլ խաղաղություն կցանկանանք։ Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա նրանց ընտրությունն է։ Երեսուն տարի մենք խաղաղություն չունեինք, և Հայաստանը չպետք է մոռանա, թե դա ինչով ավարտվեց»,- սպառնացել է Ալիևը։

Նրա խոսքով՝ խաղաղության վերաբերյալ Հայաստանի ներկայիս կառավարության հայտարարությունները «մանիպուլյացիա» են։ Ալիևը հավելել է, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն, պետք է հրաժարվի հստակ հռետորաբանությունից։ «Վերջերս Հայաստանի պաշտոնատար անձինք Ադրբեջանին համեմատեցին «Իսլամական պետության» և Ալ Քաիդայի հետ։ Իմ կարծիքով դա շատ վտանգավոր հռետորաբանություն է։ Բայց երբ պարոն Փաշինյանը արտահայտում է այդ բառերը, պետք է իմանա, որ մենք դրանք լսում ենք։ Նա պետք է մտածի մեր արձագանքի մասին»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է խոսել Ղարաբաղի հայերի հետ՝ նրանց իրավունքների և անվտանգության մասին։ «Եթե նրանք (խմբ. Հայաստանը) ցանկանում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին, ապա դա չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այդ մասին խոսել հայերի հետ, որոնք ապրում են Ղարաբաղում։ Մենք պատրաստ ենք խոսել մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել։ Մենք դրան պատրաստ ենք։ Ի դեպ, այդ գործընթացն արդեն սկսվել է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա ընդգծել է, որ առանց կողքից խառնվելու և փորձելու կանգնեցնել այդ գործընթացը՝ «այն կարող է առավել դինամիկ ընթանալ»։