Ալիևն ավելի ու ավելի է նմանվում Սադամին. Նա վիրավոր օձի պես Սամարղանդից գնաց Ալբանիա՝ մոջահեդների հետ դաշինք կնքելու. Իրան

Մանրամասներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի ու ավելի է նմանվում Սադամ Հուսեյնին։ Նման կարծիք է հայտնել իրանցի գրող, քաղաքական վերլուծաբան Սալար Սեյֆը՝ մեկնաբանելով Ալիեւի այցը Ալբանիա, հայտնում են Հրապարակը և Infoteka24.ru-ն։

«Այս տարի Իլհամ Ալիևը երկրորդ անգամ սխալվեց այսպես կոչված Զանգեզուրի հարցում՝ վախենալով Իրանի ռազմական նախազգուշացումից, և նրա ծրագրերը հօդս ցնդեցին։ Ահա թե ինչու նա մոլորվեց աշխարհում ու վիրավոր օձի պես Սամարղանդից գնաց Ալբանիա՝ այս անգամ մոջահեդների հետ դաշինք կնքելու։ Ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի է նմանվում Սադամին»,- գրել է Սեյֆը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հետևելով վերլուծաբանի տրամաբանությանը, հիշեցնենք, որ Իրաքի բռնապետի ճակատագիրը չափազանց ողբալի է ստացվել։