Սևծովյան «հացահատիկային միջանցքի» նախաձեռնության ժամկետը 120 օրով երկարաձգվել է

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սևծովյան «հացահատիկային միջանցքի» նախաձեռնության գործունեության ժամկետը 120 օրով երկարաձգվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը երկարաձգվել է 120 օրով՝ սկսած 2022 թվականի նոյեմբերի 19-ից»,-գրել է Էրդողանը։ Էրդողանը նշել է, որ որոշումն ընդունվել է Թուրքիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ Թուրքիայում ձեռք բերված քառակողմ պայմանավորվածությունների արդյունքում:

Թուրքիայի նախագահն ասել է, որ չորս ամսում շուրջ 500 նավերով «հացահատիկային միջանցքով» փոխադրվել է ավելի քան 11 մլն տոննա գյուղմթերք, ինչը հաստատում է պայմանավորվածությունների նշանակությունը։